Բժիշկ-ստոմատոլոգներ
Դիմածնոտային վիրաբույժներ
Ծրագիր
Հանդիպում 5 · 03.10.2026Սարգիս Հովակիմյան
Ամբողջ ծրագիրը
- Դեմքի առանձնահատկությունների վրա հիմնված բուժման պլանավորման սկզբունքները և կլինիկական նշանակությունը
- Դեմքի կլինիկական վերլուծության դերը համալիր բուժման պլանավորման գործընթացում
- Դեմքի էսթետիկայի հիմնական բաղադրիչները և դրանց գնահատման սկզբունքները
- Բուժման պլանի մշակման հիմնական բաղադրիչները՝ էսթետիկ, ֆունկցիոնալ և ծամողական, կառուցվածքային, կենսաբանական
- Թվային թիմի և թվային կենտրոնի դերը ժամանակակից բուժման պլանավորման և իրականացման գործընթացում
- Բժիշկ-ստոմատոլոգի և ատամնատեխնիկական լաբորատորիայի արդյունավետ համագործակցության սկզբունքները
- Լաբորատորիայում իրականացվող պլանավորման փուլերը՝ բուժման պլանի վերլուծություն և կլինիկական լուսանկարների գնահատում
- Թվային և ավանդական մոմային մոդելավորում (Digital Wax-up և Wax-up)
- CAD/CAM տեխնոլոգիաների կիրառումը ժամանակավոր կոնստրուկցիաների պատրաստման գործընթացում
- 3D տպագրության տեխնոլոգիաները ստոմատոլոգիայում՝ հնարավորությունները և սահմանափակումները
- Exocad ծրագրային ապահովման գործիքները թվային պլանավորման և մոդելավորման գործընթացում
ՇՄԶ կրեդիտներ
Հանդիպում 5Ատամնատեխնիկներ
Մասնակցության արժեքը
Հանդիպում 5- Մասնագիտական ամբողջ ծրագրի մասնակցություն
- Կլինիկական դեպքերի ներկայացում և բաց քննարկումներ
- Հյուրասիրություն
- DJ, երաժշտություն և ժամանցային ծրագիր
- Ոչ ֆորմալ շփում խոսնակների և մասնակիցների հետ
- Մասնագիտական ամբողջ ծրագրի ուղիղ հեռարձակում
- Կլինիկական դեպքերի ներկայացումների և քննարկումների դիտում
- Մասնակցություն մասնագիտական հատվածին՝ Zoom հարթակով
Ի՞նչ է Dental Talks-ը
«Dental Talks»-ը ստոմատոլոգիական մասնագիտական հանդիպումների հարթակ է, որտեղ գիտելիքը, իրական կլինիկական փորձը, բաց քննարկումն ու կենդանի շփումը միավորվում են մեկ ձևաչափում։
Այն համախմբում է տարբեր ուղղությունների առաջատար մասնագետների՝ ներկայացնելու հետաքրքիր կլինիկական դեպքեր, քննարկելու բարդ իրավիճակների լուծումները, ժամանակակից բուժման մոտեցումները և սեփական պրակտիկայում ձևավորված փորձը։
Յուրաքանչյուր հանդիպում կառուցված է ոչ միայն դասախոսությունների, այլև կենդանի մասնագիտական երկխոսության շուրջ։ Մասնակիցները հնարավորություն ունեն հարցեր ուղղելու, քննարկելու տարբեր մոտեցումներ, փոխանակելու փորձ և ստանալու գործնական գիտելիքներ, որոնք հնարավոր է կիրառել առօրյա կլինիկական աշխատանքում։
Միևնույն ժամանակ, Dental Talks-ը միայն կրթական միջոցառում չէ։ Մասնագիտական հատվածից հետո օրը շարունակվում է ավելի ազատ և անմիջական միջավայրում՝ հաճելի ժամանցով, շփմամբ և նոր մասնագիտական կապեր ստեղծելու հնարավորությամբ։
Նախորդ հանդիպումները
2024 — 2026Գյումրի
Ծաղկաձոր
Երևան
Բյուրական
Խոսնակ vs Փորձագետ
Առցանց հանդիպում՝ կլինիկական դեպք, միջազգային փորձագետի գնահատական և բաց քննարկում։ Խոսնակ՝ Գարրի Գալստյան, փորձագետ՝ պրոֆեսոր Ռիկարդո Կերն։
Պատկերասրահ
Գյումրի 2024 · Բյուրական 2025Կապ
Ծրագրի, արժեքի և գրանցման մանրամասների համար՝ գրեք կամ զանգահարեք։